Բագրատաշեն մաքսային անցակետից` ԵԱՏՄ շուկաներ

Նախարար Վլադիմիր Գոշինը ՀՀ ֆինանսների նախարարի հետ քննարկել է գործակցության հեռանկարները:

Ինչ խնդիրներ է պետք լուծել մինչև հունվարի 1-ը ԵԱՏՄ-ը Հայաստանի անխոչընդոտ միանալու համար: Դրանք զուտ տեխնիկական են: ԵԱՏՄ մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինը Երևանում Հայաստանի ֆինանսների նախարարի հետ հենց Մաքսային գործակցության հեռանկարներն է քննարկում: Բագրատաշենի մաքսային անցակետը կլինի Հայաստանը ԵԱՏՄ շուկաներին կապող հիմնական օղակը: Եվ հենց այդ պատճառով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ-նախարարը այցելեց նաև Բագրատաշենի մաքսակետ: Այնտեղ արդիականացման ծրագիրն այժմ թեժ փուլում է: Տնտեսվարողները Եվրասիական տնտեսական միության կազմում թեև առանց խոչընդոտների կգործակցեն, բայց մաքսային հսկողությունը դրանից չպետք է թուլանա: Նաև այդ պատճառով կողմերը համոզված են, որ պետք է հստակեցնել մաքսային հսկողության ընթացակարգերը:

VIDEO